«Ձմեռային ժամանակահատվածում՝ դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը, որոշակի ճանապարհահատվածներում ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր կլինի», — նշված է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Ձմեռային անվադողերը պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.
Անվադողի վրա պետք է լինի ձյան փաթիլի խորհրդանիշ։
Անվադողի ակոսների խորությունը պետք է լինի՝
ոչ պակաս, քան 3 մմ՝ մարդատար ավտոմեքենաների (M1) և բեռնատարների (N1, N2, N3) համար։
ոչ պակաս, քան 4 մմ միկրոավտոբուսների (M2) և ավտոբուսների (M3) համար։
Անվադողը պետք է լինի ոչ ավելի, քան 10 տարեկան արտադրության օրվանից։
Ձյան շղթաները պետք է լինեն գործարանային արտադրության, համապատասխանեն տրանսպորտային միջոցի անվադողերի չափսին և հարմար լինեն ձյունածածկ կամ սառցակալած ճանապարհների վրա օգտագործելու համար։
Ոստիկանությունը նշված ժամանակահատվածում թույլ չի տա ամառային անվադողերով տրանսպորտային միջոցներին անցնել՝ Պոնիչալա-Մառնեուլի-Գեգութի մայրուղու Դմանիսիի շրջադարձից մինչև Գեգութի հատվածում, Թուրքիա-Խաշուրի-Ախալցիխը-Վալե մայրուղու Կվիշխեթի-Վալե հատվածում, ԶԱԳԵՍ-Ռուսթավի շրջանցիկ ճանապարհին և Ախալցիխը-Նինոծմինդա մայրուղու Ախալցիխից մինչև Հայաստանի սահման հատվածում։
Ամառային անվադողերի վրա արգելք կգործի նաև Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին՝ դեպի թուրքական սահման։ Նմանատիպ սահմանափակումներ կկիրառվեն նաև 1300 կիլոմետր երկարությամբ ներքին ճանապարհների վրա, այդ թվում՝ Բաթումի-Ախալցիխե Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի, Քութայիսի-Ալպանա-Մամիսոնի, Թիանեթի-Զարիձեեբի-Ժինվալի, Թբիլիսի-Տյանգլիանի, Բակուրիանի, Չոխատաուրի-Բախմարո և այլ ավտոճանապարհներին։
Ձմեռային անվադողերի և սահքի դեմ պաշտպանիչ շղթաների պահանջները չպահպանելու դեպքում անձը կտուգանվի 100 լարիով, իսկ վարորդական իրավունքի վրա կուտակված միավորների քանակը կնվազի 5-ով», — ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։



