նորություններ 9 Նոյեմբերի, 2025 • 9 ամսում վթարների հետևանքով զոհվել է 345 մարդ

Վրաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի առաջին 9 ամիսներին տեղի է ունեցել 4480 ճանապարհատրանսպորտային պատահար։

Հունվարից մինչև սեպտեմբեր ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 345 մարդ, վիրավորվել՝ 6041-ը։ Մահացածներից 112-ը հետիոտն էին, 35-ը՝ երեխաներ։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների 26%-ը կամ 1990 դեպք տեղի է ունեցել Թբիլիսիում։ Մայրաքաղաքում վթարից զոհերի թիվը 73 է։

Շրջաններում ճանապարհատրանսպորտային պատահարների ամենամեծ թիվը գրանցվել է Աջարիայում, որտեղ 499 վթարի հետևանքով զոհվել է 46 մարդ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝