նորություններ 9 Նոյեմբերի, 2025 • Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում։ Քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց։

Ոստիկանության աշխատակիցները կենդանի պատ են կազմել ճանապարհի պարագծի ամբողջ երկայնքով։

Պարեկային ոստիկանության աշխատակիցները քաղաքացիներին թույլ չեն տալիս դուրս գալ ճանապարհ։

Ցուցարարների պահանջները մնում են անփոփոխ՝ նոր խորհրդարանական ընտրություններ և շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալված բոլոր անձանց ազատ արձակում։

Գլխավոր լուսանկարը՝ Jnews-ի արխիվից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝