Վերջին երկու տարվա ընթացքում Վրաստանը զգալի քաղաքական փոփոխություններ է ապրել՝ արտաքին քաղաքականության վերանայում, քաղաքացիական հասարակության և ընդդիմության կողմից չճանաչված ընտրություններ և նոր օրենքներ, որոնք անմիջականորեն ազդում են երկրի քաղաքական և տնտեսական իրավիճակի վրա։
Այս իրադարձությունները վեճեր են առաջացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Ոմանք խոսում են ազգային շահերի պաշտպանության մասին, իսկ ոմանք էլ՝ ժողովրդավարության նահանջի և եվրոպական ուղուց շեղվելու մասին: Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է կատարվում և ինչի՞ կարող է սա հանգեցնել: Այսօր մեր հյուրը քաղաքագետ Գելա Վասաձեն է: Խոսում ենք քաղաքականության, բողոքի ցույցերի և ընդդիմության մասին:



