«2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն է ստացել 3 587 մարդ, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ էին (2361)»,- նշվում է ԵՄ ընդլայնման 2025 թվականի զեկույցում։
«Վրաստանի քաղաքացիությունը կարող է ձեռք բերվել ծննդով, հպատակագրմամբ, նախագահի որոշմամբ, քաղաքացիության վերականգնելու միջոցով, որդեգրման միջոցով կամ ծագմամբ»։
Որպես կանոն, երկքաղաքացիություն այստեղ սովորաբար չի տրամադրվում, չնայած հատուկ դեպքերում նախագահը կարող է թույլտվություն տալ երկքաղաքացիությունը պահպանելու համար։
Երկիրը թույլ է տալիս օտարերկրացիներին ներդրումների միջոցով ստանալ ժամանակավոր կամ մշտական բնակության իրավունք։
«2024 թվականին Վրաստանի քաղաքացիություն է ստացել 3 587 մարդ, ինչը 476-ով ավելի է, քան 2023 թվականին։ Անցյալ տարի Վրաստանի քաղաքացիություն ստացողների մեջ մեծամասնություն են կազմել ՌԴ քաղաքացիները՝ 2 361 մարդ։ Նրանց հաջորդել են Գերմանիայի քաղաքացիները՝ 251, և Ուկրաինայի քաղաքացիները՝ 175», — ասվում է հայտարարության մեջ։
Նույն զեկույցի համաձայն, անցյալ տարի 1592 մարդ կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը, հիմնականում՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պատճառով (802 դեպք)։
Հարկ է նշել, որ նոյեմբերի 4-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է ընդլայնման վերաբերյալ զեկույց։ Զեկույցում նշվում է, որ Վրաստանի կառավարության գործողությունները խաթարել են ԵՄ-Վրաստան հարաբերությունները և հեռացրել Վրաստանին ԵՄ ընդլայնման գործընթացից։
Զեկույցում ընդգծվում է, որ Վրաստանի կառավարության գործողությունները չեն համապատասխանում ԵՄ անդամակցության թեկնածու երկրի սպասումներին։



