նորություններ 3 Նոյեմբերի, 2025 • Իրակլի Կոբախիձեն Չինաստանի վարչապետի հրավերով կայցելի Շանհայ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Ցյանի հրավերով կայցելի Շանհայ։

Վրաստանի կառավարության հաղորդմամբ, այցի շրջանակներում Իրակլի Կոբախիձեն կհանդիպի Չինաստանի վարչապետի հետ։

«Բացի այդ, Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ Վրաստանը այս տարի մասնակցում է որպես պատվավոր հյուր: Ցուցահանդեսին ներկայացված կլինի ավելի քան 40 վրացական ընկերություն», – ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։

Նրանց փոխանցմամբ, Իրակլի Կոբախիձենի հետ Շանհայ են մեկնել արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն, Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝