Ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին կներկայացնի 2025 թվականի ընդլայնման փաթեթը։
Ըստ Եվրախորհրդարանի՝ այս հարցի շուրջ նույնպես կանցկացվի քննարկում՝ կենտրոնանալով թեկնածու և պոտենցիալ թեկնածու երկրների կողմից ԵՄ անդամակցության ճանապարհին արձանագրված առաջընթացի վրա։
Հանձնաժողովի կողմից այս երկրներում ԵՄ-ին վերաբերող բարեփոխումների գնահատականից հետո, հանձնաժողովի զեկուցողները կմշակեն բանաձևեր, որոնք կպարունակեն Խորհրդարանի եզրակացություններն ու առաջարկությունները յուրաքանչյուր երկրի համար։
Հիշեցնենք, որ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Վրաստանի ընդլայնման վերաբերյալ զեկույցը կհրապարակվի նոյեմբերի 4-ին։
«Սա շատ ծավալուն և տեղեկատվական փաստաթուղթ կլինի, որը կներկայացնի Եվրահանձնաժողովը, որտեղ մանրամասն կներկայացվի, թե ինչ է տեղի ունեցել Վրաստանում վերջին մեկ տարվա ընթացքում և ինչպես է դա կապված Վրաստանի՝ Եվրամիությանը միանալու ձգտման հետ։ Նոյեմբերի 4-ը շատ կարևոր ամսաթիվ է. այդ օրը Բրյուսելում կկայանա մամուլի ասուլիս, որը կվարեն Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ Նույն օրը՝ նոյեմբերի 4-ին, ես նաև մամուլի ասուլիս կանցկացնեմ Թբիլիսիում՝ պատասխանելու այն հարցերին, թե որքան լավ կամ վատ է Վրաստանն աշխատում», — նշել է դեսպանը։
 
        				
				
				


