նորություններ 31 Հոկտեմբերի, 2025 • Վրաստանի կառավարությունը սկսել է երկրի զարգացման 10-ամյա ռազմավարության մշակումը

«Մենք ցանկանում ենք սկսել 2026-2035 թվականների ներառյալ երկրի զարգացման 10-ամյա ռազմավարության վրա աշխատանքը և պատրաստել մի փաստաթուղթ, որի հիման վրա կիրականացվի երկրի զարգացումը բոլոր ուղղություններով», – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության այսօրվա նիստում։

Վարչապետի խոսքով՝ այդ փաստաթուղթը պետք է լինի հակիրճ, որում հստակ պետք է ներկայացված լինեն կոնկրետ նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց իրականացման ժամկետները։

«Մանրամասները հանրությանը հայտնի կդառնան ավելի ուշ։ Կարծում եմ՝ մոտ ապագայում հնարավոր կլինի ավարտել այս փաստաթղթի վրա աշխատանքը և հրապարակել այն։ Մենք կունենանք շատ հստակ ուղեցույց, որի հիման վրա ապահովելու ենք մեր երկրի հաջորդ տարիների շարունակական և կայուն զարգացումը։ Աշխատանքներն այս փաստաթղթի վրա պետք է սկսվեն արդեն այժմ, որպեսզի ունենանք որակյալ ուղեցույց մեր ապագա գործունեության համար», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝