Jnews-ը համեմատել է Ախալքալաքի և Նինոծմինդայի 2025 թվականի բյուջեներում ընդգրկված սոցիալական աջակցության փաթեթները և տրամադրվող գումարի չափը։ Եվ առանձնացրել, թե օրինակ՝ որքան ֆինանսական աջակցություն են տրամադրում երկու հարևան մունիցիպալիտները, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին։
Հատկանշական է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի 2025 թվականի բյուջեում գրված է, որ սոցիալական ծառայություններ տրամադրվում են մունիցիպալիտետի տարածքում գրանցված և փաստացի բնակվող Վրաստանի քաղաքացիներին, Վրաստանում մշտական բնակության թույլտվություն ունեցող քաղաքացիներին (որոնց բնակության վայրը նշված է Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից տրված թույլտվության մեջ), Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում ժամանակավորապես գրանցված տեղահանված անձանց:
Եվ այսպես՝
Ախալքալաք
Օգնություն ծանր սոցիալական պայմաններում ապրող ընտանիքներին՝ բնակարանային պայմանները բարելավելու համար, բնակելի տարածքի վնասման, անմարդաբնակ, խարխուլ տան/բնակարանի դեպքում՝ աշխատանքային խմբի կողմից տեղում գնահատումից հետո՝ մինչև 1500 լարի միանվագ վճարում։
Ախալքալաքի մունիցիպալիտետն իր տարածքում բնակվող բնակչությանը տրամադրում է միանվագ սոցիալական օգնություն՝ բնակելի և ոչ բնակելի տարածքների հրդեհի հետևանքով պատճառված վնասի վերացման համար՝ բնակելի տարածքների համար մինչև 2000 լարի, իսկ ոչ բնակելի տարածքների համար՝ ոչ ավելի, քան 500 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և փաստացի բնակվող ընտանիքներին և/կամ քաղաքացիներին, ովքեր չունեն մշտական, սահմանված բնակության վայր, որի պատճառով ստիպված են ապրել բացօթյա, անմարդկային պայմաններում կամ բնակության համար ոչ պիտանի այլ վայրում տրամադրվում է ժամանակավոր բնակարան կամ ամսական ոչ ավելի, քան 200 լարի վարձավճար։
Նինոծմինդա
Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված անօթևան ընտանիքներին, որոնք առնվազն 2 տարի չեն տիրապետում և/կամ չունեն անշարժ գույք, նրանց վարկանիշային միավորը չի գերազանցում 65 000-ը և ունեն 3 կամ ավելի անչափահաս երեխա, կամ բաղկացած են 1 կամ ավելի հաշմանդամ անձանցից, ամսական 300 լարիի չափով ֆինանսական օգնություն է տրամադրվում վարձակալված բնակարանի վարձավճարը հոգալու համար։
Վառելիքի ձեռքբերում կարիքավոր ընտանիքների համար․ Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք գրանցված են «Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում» և որոնց վարկանիշային միավորը չի գերազանցում 65 000-ը, կստանան 150-ից 300 լարի միանվագ դրամական օգնություն իրենց կենսապայմանների բարելավման համար (վառելիքի գնման համար)՝ 300 լարի՝ 0-ից 30 001 վարկանիշային միավորների դեպքում, 250 լարի՝ 30 000-ից 57 001 վարկանիշային միավորների դեպքում, 200 լարի՝ 57 000-ից 62 001 վարկանիշային միավորների դեպքում, 150 լարի՝ 62 000-ից մինչև 65 001 վարկանիշային միավորների դեպքում։



