նորություններ 31 Հոկտեմբերի, 2025 • Վրաստանի տնտեսությունը սեպտեմբերին աճել է

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ՝ 2025 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 6.4%, իսկ 2025 թվականի առաջին ինն ամիսների միջին աճը՝ 7.7%։

«Սակստատ»-ի տվյալներով՝ 2025-ի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճի ուղղությամբ նշանակալի ներդրում են ունեցել ոլորտներ, ինչպիսիք են վերամշակող արդյունաբերությունը, տրանսպորտն ու պահեստավորումը, տեղեկատվությունն ու հաղորդակցությունը, ինչպես նաև մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությունները։

Նվազման միտում է արձանագրվել շինարարության և էներգետիկայի ոլորտներում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝