Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հայտարարել է գործող (պրաքտիկոս) ուսուցիչների և գործող հատուկ ուսուցիչների 2025 թվականի առարկայական և ավագ հատուկ ուսուցիչների քննությունների անցկացման օրերը և հերթականությունը։
Գործող ուսուցիչների և գործող հատուկ ուսուցիչների 2025 թվականի առարկայական և ավագ հատուկ ուսուցիչների քննությունները կսկսվեն դեկտեմբերի 1-ին և կավարտվեն դեկտեմբերի 3-ին: Քննական կենտրոններ կբացվեն Թբիլիսիում (Թբիլիսիի թիվ 177 հանրային դպրոց, Դավիթ Ջաբիձեի փող., № 38 (Գլդանի, 5-րդ մ/շ)) և Քութայիսիում (Քութայիսիի թիվ 23 հանրային դպրոց, Քութաիսի, Արաղիշվիլի փող. №15.)։
Գրանցված դիմորդները կկարողանան իրենց քննական քարտերը տպել նոյեմբերին: Քարտի վրա նշված կլինի քննական կենտրոնի հասցեն, յուրաքանչյուր քննության ամսաթիվը, գրանցման մեկնարկի ժամը և այլ կարևոր նշումներ։
Քննական քարտերի տպագրության կոնկրետ ամսաթիվը կհրապարակվի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի պաշտոնական և Ֆեյսբուքյան էջերում:
Հիշեցնում ենք, որ Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության որոշմամբ՝ ոչ վրացալեզու սեկտորի գործող ուսուցիչներին լրացուցիչ հնարավորություն է տրվել հաստատել իրենց առարկայական կոմպետենտությունը՝ ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու համար:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնն ուսուցչի առարկայի, ավագ հատուկ ուսուցչի և հիմնական մասնագիտական հմտությունների քննություններին մասնակցել ցանկացողներին առաջարկում է օգնող «գրքեր», որոնցում քննվողները կծանոթանան քննական ծրագրերի, քննական թեստերի ձևաչափերի, թեստային առաջադրանքների նմուշների և գնահատման չափանիշների վերաբերյալ մանրամասն տեղեկություններին: Այդ գրքերին կարող եք ծանոթանալ, անցնելով հետևյալ հղումով՝ naec.ge



