նորություններ 28 Հոկտեմբերի, 2025 • Ախալքալաքի մունիցիպալիտետը գնում է ևս մեկ աղբատար մեքենա

Ախալքալաքի մունիցիպալիտետը մրցույթ է հայտարարել փոքր աղբամանների սպասարկման աղբատար մեքենայի գնման համար։ Գնման համար տեղական բյուջեից հատկացվել է 408 579 լարի։

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, նոր տեխնիկայի անհրաժեշտությունը վաղուց է զգացվել։

«Աղբատար մեքենաները բավարար չեն. մենք հազիվ ենք կարողանում ապահովել սպասարկումը։ Եթե դրանցից մեկը խափանվում է, լուրջ ուշացումներ են լինում։ Ավելին, առկա տեխնիկան շահագործվում է ավելի քան տասը տարի և աստիճանաբար շարքից դուրս է գալիս», — նշեց Ռստակյանը։

Ներկայումս սպասարկման կենտրոնն ունի հինգ աղբատար մեքենա՝ փոքր տարաների համար, և մեկը՝ մեծ տարաների համար։

Մրցույթի առաջարկները կընդունվեն մինչև նոյեմբերի 3-ը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝