Դատախազությունը մեղադրանք է առաջադրել յոթ անձի նկատմամբ, հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, հաղորդում է Վրաստանի դատախազությունը։
Քննությունը պարզել է, որ այս տարվա հոկտեմբերի 4-ին Թբիլիսիի Աթոնելի փողոցում և հարակից տարածքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մեղադրյալներն ապօրինի խոչընդոտել են Հանրային հեռարձակողի, «Իմեդի» հեռուստաընկերության և «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նկարահանող խմբերի մասնագիտական գործունեությունը՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, ֆիզիկապես խոչընդոտելով նրանց և սպառնալով բռնանալ։
«Վեց մեղադրյալների մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 154-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտում, այսինքն՝ տեղեկատվություն տարածելու կամ տարածելուց զերծ մնալու հարկադրանք), որը նախատեսում է տուգանք, հասարակական աշխատանքներ, ուղղիչ աշխատանքներ մինչև երկու տարի ժամկետով կամ տնային կալանք մինչև երկու տարի ժամկետով։
Մեղադրյալ Ի.Ց.-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով (լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտում, այսինքն՝ տեղեկատվություն տարածելու կամ տարածելուց զերծ մնալու հարկադրանք, որը կատարվել է բռնության սպառնալիքով), որը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով՝ պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մինչև երեք տարի ժամկետով կամ առանց դրա», — ասվում է դատախազության հայտարարության մեջ։



