Ախալցիխեի «Akhaltsikhe Inn» հյուրանոցում տեղի կունենա հաշտարարության (մեդիացիա) վերաբերյալ տեղեկատվական հանդիպում:
Հանդիպումը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին և կտևի 1-1.5 ժամ: Հանդիպման նպատակն է շրջանի տարբեր տարիքի և մասնագիտությունների տեր հայախոս բնակչությանը ծանոթացնել հաշտարարության ինստիտուտին: Հանդիպումը կազմակերպվում է Վրաստանի հաշտարարների ասոցիացիայի կողմից՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ:
Հանդիպման լեզուն հայերենն է: Հանդիպման ընթացքում մասնակիցները կսովորեն թե ինչ է հաշտարարությունը, ինչպես կարելի է դառնալ հաշտարար և ձեռք բերել նոր մասնագիտություն: Մասնակիցների համար նախատեսված է Coffee break։
Հաշտարարությունը վեճերի այլընտրանքային լուծման մեթոդ է, որին մասնակցում է երրորդ կողմ՝ միջնորդ։ Մեդիացիան միջնորդության հատուկ ձև է, որը չի ենթադրում մեդիատորի կողմից կարգավորման առաջարկների ներկայացում։