նորություններ 22 Հոկտեմբերի, 2025 • Կինոդիտում Lineup-ում (R)

Ախալքալաքի Lineup մշակույթի կենտրոնում կցուցադրվի «Սողոմոնի երգերը» ֆիլմը: Ցուցադրության օրերն են՝ հոկտեմոերի 24, 31 եւ նոյեմբերի 7, 14, 21, ժամը 17:00, տոմսի արժեքը 5 լարի է: Մանրամասների համար զանգահարեք՝ 579 232 958 Արմենին:

Ի դեպ ֆիլմի դիտմանը եթե մասնակցեք դասարանով կամ 20 հոգի եւ ավելի խմբով կստանաք անակնկալ զեղչեր:

«Սողոմոնի երգերը», պատմական դրամա է, որը պատմում է Օսմանյան կայսրությունում 1881-1915 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների մասին, Կոմիտասի կյանքի մասին, նաև ընկերության մասին, որը դաժանորեն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով։ Ֆիլմի հերոսներից մեկն անվախ թուրք կին է, որը վտանգում է իր ու իր ընտանիքի կյանքը՝ կրոնական հողի վրա հետապնդվող լավագույն ընկերուհուն փրկելու համար։ Ֆիլմն ավարտվում է Կոմիտասի վերջին համերգով։

film

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝