նորություններ 21 Հոկտեմբերի, 2025 • Վրաստանից 30 օտարերկրյա քաղաքացու են արտաքսել

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների միջև սերտ համագործակցության արդյունքում, միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 30 օտարերկրյա քաղաքացու։

ՆԳ նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Իրաքի, Եգիպտոսի, Լիբանանի, Մարոկկոյի, Ֆիլիպինների, Հորդանանի, Բանգլադեշի, Կանադայի, Կոտ դ’Իվուարի և Ռումինիայի 30 քաղաքացիներ։

«Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։ Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է։ Դրա լիազորություններից մեկն է Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց Վրաստանից արտաքսման իրականացումը», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝