Անկախ լրատվական կազմակերպություններն իրենց աջակցությունն են հայտնում «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Քեթա Ցիցքիշվիլիին և նրա կալանավորումը համարում են ԶԼՄ-ների նկատմամբ ևս մեկ հարձակման արտահայտում։
Լրատվամիջոցների համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հոկտեմբերի 20-ին «Ֆորմուլա» հեռուստաընկերության ևս մեկ լրագրող՝ Քեթա Ցիցքիշվիլին, կալանավորվել է ճանապարհի արհեստական փակման մեղադրանքով և դատապարտվել հինգ օրվա վարչական կալանքի։ Դատավոր Կոբա Չագունավան հաշվի չի առել, որ Քեթա Ցիցքիշվիլին 12-ամյա երեխայի մայր է և նրան նախնական կալանքի է դատապարտել մեկ օրում «Վրացական երազանքի» կողմից ընդունված պատժիչ օրենքների հիման վրա։
Անկախ լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչները Քեթա Ցիցքիշվիլիի կալանավորումը համարում են անօրինական և լրատվամիջոցների վրա ևս մեկ հարձակման արտահայտում, և իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում նրան։
Նախորդ օրը նույն մեղադրանքով կալանավորվել էր «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող և հաղորդավար Վախո Սանաիան, ով դատապարտվել էր վեցօրյա վարչական կալանքի։
Այս ձերբակալություններին նախորդել էին «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընդունված խոսքի և հավաքների ազատությունը սահմանափակող օրենսդրական արագացված կարգով ընդունված փոփոխությունները, որոնք փաստացի արգելում է քաղաքացիներին սահմանադրորեն երաշխավորված բողոքի իրավունքը։
Երկրում աճող ավտորիտարիզմի ֆոնին անկախ լրատվամիջոցներն իշխանությունների անմիջական թիրախն են հանդիսանում։ Մինչդեռ լրագրող և մեդիա մենեջեր Մզիա Ամաղլոբելին մնում է ապօրինի բանտարկված, լրագրողների դեմ դաժան հարձակումների փաստերը, նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և գույքին վնաս հասցնելու դեպքերը մնում են չհետաքննված՝ «Վրացական երազանք»-ի ոստիկանությունը, դատախազությունը, հակակոռուպցիոն բյուրոն և դատարանը զբաղված են լրագրողների հերթական բռնություններով, կալանավորումներով և ձերբակալություններով։
Մենք կարծում ենք, որ վերջերս ընդունված ռեպրեսիվ օրենսդրությունը, ինչպես նաև նախկինում ընդունված և կիրարկվող օրենքները նպատակ ունեն երկրում լիովին ոչնչացնել քննադատական կարծիքը, ազատ մամուլը և քաղաքացիական հասարակությունը: Վախո Սանաիայի և Քեթի Ցիցքիշվիլիի կալանավորումը նույնպես «Վրացական երազանքի» այս ավտորիտար քաղաքականության մի մասն է և ծառայում է լրագրողներին ու քննադատաբար տրամադրված քաղաքացիներին ահաբեկելուն։
Չնայած այն հանգամանքին, որ «Վրացական երազանքի» կառավարությունը բոլոր միջոցներն օգտագործում է լրատվամիջոցները լռեցնելու համար, մենք շարունակում ենք կատարել մեր մասնագիտական առաքելությունը՝ իրազեկելու հասարակությանը և պաշտպանելու խոսքի ու արտահայտման ազատությունը»։
Հայտարարությունը ստորագրել են ավելի քան 30 անկախ լրատվամիջոցներ և կազմակերպություններ։