Հոկտեմբերի 20-ից սկսած Ախալքալաքի փռերում հացը թանկացել է։ Եթե մինչ վերջին թանկացումները խանութները փռերից հացը գնում էին 90 թեթրով, իսկ հիմա 1 լարիով։
Թեև բնակիչներից շատերը դեռևս չեն նկատել թանկացումը, քանի որ որոշ խանութներում հացի մանրածախ գինը դեռ չի փոփոխվել, իսկ որոշներում 1 լարիից հասել է 1 լարի 20 թեթրիի։
Հացի թանկացումը, ինչպես նշում են հացթուխները, պայմանավորված է հիմնականում ալյուրի գնի աճով և աշխատուժի վարձատրության բարձրացմամբ։
Մասնավորապես, նրանք նշում են, որ ալյուրը ձեռք են բերում Գորի քաղաքից, որտեղ վերջին շրջանում մեկ պարկ ալյուրի գինը բարձրացել է՝ 50 լարիից հասնելով 65 լարիի։
«Ոչ միայն ալյուրն է թանկացել, այլ նաև աշխատողների աշխատավարձերն ենք բարձրացրել։ Չգիտեմ՝ կառավարությունը կկարողանա արդյոք կայուն պահել գները, բայց աշխատավարձերի աճը գուցե որոշ չափով օգնի մեղմել ազդեցությունը», — նշեց Ախալքալաքի հացթուխներից մեկը։
Բնակիչների շրջանում խոսվում է նաև այն մասին, որ հացի քաշը փոքրացել է։ Սակայն Ախալքալաքում հացթուխները հերքում են այս պնդումը՝ վստահեցնելով, որ ընդհակառակը հացի քաշն ավելացրել են՝ նոր գնի արդարացման նպատակով։
Կարդացեք նաև՝