նորություններ 21 Հոկտեմբերի, 2025 • Սուլդա գյուղում շարունակվում է նոր դպրոցի շինարարությունը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում շարունակվում է նոր դպրոցի շինարարությունը։ Այժմ ընթանում են առաջին հարկի պատերի, ինչպես նաև կաղապարամածի կառուցումը։

dprocsulda

Շինարարությունը սկսվել է 2025 թվականի հունիսին, իսկ նախագծի ավարտը նախատեսված է 2026 թվականի հոկտեմբերին։

Նոր դպրոցը կառուցվում է Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից, Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ։ Շենքը կլինի երկհարկանի, ընդհանուր մակերեսը լինելու է 2250 քառակուսի մետր։ Շինարարության արժեքը կազմում է 4 931 692 լարի։

sulda dproc2

Ներկայիս դրությամբ արդեն կառուցվել են հիմքը և առաջին հարկը։ Շինարարությանը մասնակցում են մի քանի խմբեր՝ տեղացիներ և այլ շրջաններից եկածներ։ Մի խումբն այժմ բլոկների միջոցով բաժանում է առաջին հարկի ներքին տարածքը, իսկ երկրորդը՝ զբաղում է կաղապարամածի աշխատանքներով։

sulda dproc3

Աշխատող Կորյուն Վարթիկյանի խոսքով, նրանք շինարարությունը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ եղանակային պայմանները թույլ կտան։

sulda dproc4

«Մենք կաշխատենք մինչև ձյան գալը։ Տեսնենք կհասցնենք երկրորդ հարկի աշխատանքներն ավարտել և տարածքը բլոկներով բաժանել», — ասաց Վարթիկյանը։

dproc sulda1

Նոր հանրակրթական դպրոցի շենքը կհամապատասխանի ժամանակակից չափանիշներին և նախատեսված է մոտ 180 աշակերտի համար։ Հիշեցնենք, որ դպրոցի կառուցման մրցույթը շահել է ՍՊԸ «MC Group» -ը։

Պետք է նշել, որ գյուղը վաղուց նոր դպրոցի կարիք ուներ։

dproc sulda

Ներկայումս Սուլդայի դպրոցը տեղակայված է երկու շենքում՝ մեկը նախկին գյուղխորհրդի շենքում, մյուսը՝ 1980 թվականին կառուցված նախկին մսի վերամշակման գործարանում: Դպրոցում չկա մարզադահլիճ և լաբորատորիա: Վերջին 20-25 տարիների ընթացքում կատարված մանր վերանորոգումներն էական բարելավումների չեն հանգեցրել:

Դպրոցում սովորում է մոտ 122 աշակերտ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝