նորություններ 21 Հոկտեմբերի, 2025 • Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց

Հաճաստանում հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, որոշեց 2 ամսով կալանավորել Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին: Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած կալանքի միջնորդությունը քննվել է ամբողջ գիշեր:

Հիշեցնենք՝ 2025թ. հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝