Կառավարությունից, Արտգործնախարարությունից, Ռուսաստանի դեսպանատնից սպառիչ պատասխան չստանալուց հետո բեռնատարների վարորդները մեքենաներով փակել են Բագրատաշենի մաքսային անցակետը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է վարորդներից Գևորգ Սարգսյանը։
Նշենք, որ նրանք պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։ Հիշեցնենք, որ ՌԴ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումով սեպտեմբերի 10–ին ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր, ոչ թե 180 օր։ Այդ կետը, ըստ բեռնափոխադրման վարորդների, չպետք է վերաբերվի նրանց և ուղևորներ փոխաադրող վարորդներին, քանի որ միայն 90 օր և ավելի վարորդները կարող են կանգնած մնալ «Վերին Լարս» անցակետի մոտ։