Հասարակություննորություններ 20 Հոկտեմբերի, 2025 • Լուվրի թանգարանը փակ է կողոպուտի պատճառով՝ թանկարժեք զարդեր են գողացել

Փարիզի Լուվրի թանգարանը ժամանակավորապես փակվել է կողոպուտից հետո։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատիին։

Նախարարի խոսքով՝ կողոպուտը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի առավոտյան՝ թանգարանի բացման ժամանակ։ Ոստիկանությունը դեպքի վայրում է և հետաքննություն է անցկացնում։

Թանգարանի վարչակազմը հաստատել է, որ թանգարանը փակ է «հատուկ պատճառներով», բայց մանրամասներ չի հայտնել։ Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ զարդեր են գողացել։

Լուվրում պահվում են բազմաթիվ հայտնի արվեստի գործեր և այլ արժեքավոր իրեր։

Ֆրանսիայի իշխանությունները որոնում են չորս գողի՝ Փարիզի Լուվրի թանգարանի կողոպուտի հետ կապված, կիրակի՝ հոկտեմբերի 19-ին, հայտարարել է մայրաքաղաքի գլխավոր դատախազ Լորա Բեկոն։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ կողոպուտը կատարվել է «շատ փորձառու թիմի» կողմից։

Բեկոյի խոսքով՝ չորս տղամարդիկ «մահապարտների խմբի» անդամներ էին, ովքեր թալանել էին Լուվրի «Ապոլլոն» պատկերասրահը, որտեղ պահվում էին ֆրանսիական թագի զարդերը: Նրանք դիմակներ էին կրում՝ դեմքերը ծածկելու համար, և փախել էին դեպքի վայրից հզոր սքութերներով: Նունյեսը ենթադրել է, որ կողոպտիչները կարող էին օտարերկրացիներ լինել:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ գողերը բեռնատար վերելակ են օգտագործել պատուհանը կոտրելու և առաջին հարկում գտնվող «Ապոլլո» պատկերասրահի թիրախային սենյակ մուտք գործելու համար։ Նունյեսը հայտնել է, որ ամբողջ գործողությունը տևել է մոտ յոթ րոպե։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝