նորություններ 20 Հոկտեմբերի, 2025 • Որքա՞ն գումար արժե վարորդական իրավունքի փոխարինումը/երկարաձգումը

Վարորդական իրավունքի փոխարինման արժեքը 15 լարի է: Այս մասին տեղեկատվությունը կարդում ենք Սպասարկման կենտրոնի կայքում:

Հրապարակված տեղեկատվության մեջ նշվում է, որ փոփոխություններ կատարելու համար դուք պետք է սպասարկող կազմակերպությանը տրամադրեք հետևյալ փաստաթղթերը․

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • գործող վարորդական իրավունք,
  • առողջության մասին տեղեկանք (ֆորմա 100),
  • պետական տուրքի վճարման անդորրագիր։

Վարորդական իրավունքի փոխարինումը հասանելի է բոլոր սպասարկման գործակալության մասնաճյուղերում, և դուք այն կստանաք մի քանի րոպեի ընթացքում։

Վարորդական վկայականը փոխարինելու հիմք կարող են լինել վարորդական վկայականի սեփականատիրոջ դիմումը, օտարերկրյա պետության կողմից տրված վարորդական վկայականի հիման վրա միասնական տեսակի ազգային վարորդական վկայականի տրամադրումը, վարորդական վկայականի ժամկետի ավարտը, դրա օգտագործման համար անպիտանությունը (մաշվածություն, վնասում), վարորդական վկայականում արտացոլված տվյալների փոփոխությունը կամ անճշտության ուղղումը, վարորդական վկայականների տրամադրման գրանցամատյանում արտացոլված գրանցման գրառումների փոփոխությունը կամ անճշտության ուղղումը, վարորդական վկայականում նշված տվյալների և վարորդական վկայականների տրամադրման գրանցամատյանում արտացոլված գրանցման գրառումների միջև անհամապատասխանությունը և օրենքով նախատեսված այլ հանգամանքներ:

Ինչ վերաբերում է կորցրած վարորդական իրավունքի վերականգնմանը, ապա այս ծառայությունը Սպասարկման գործակալությունից ստանալու համար ձեզ անհրաժեշտ կլինի 35 լարի։

Սեփականատերը պետք է գործակալությանը տրամադրի հետևյալ փաստաթղթերը.

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • առողջության մասին տեղեկանք (ֆորմա 100),
  • պետական տուրքի վճարման անդորրագիր։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝