Ըստ teacherjobs.ge պաշտոնական կայքի, հոկտեմբերի 16-ի դրությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետի վեց հանրային դպրոցներում հայտարարված է տարբեր առարկաների ուսուցիչների թափուր աշխատատեղեր: Թափուր աշխատատեղերը վերաբերում են ինչպես տարրական, այնպես էլ միջին դասարաններին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ից 31-ն է:
Բարալեթ գյուղի թիվ 1 դպրոցը փնտրում է 9-րդ դասարանի մաթեմատիկայի ուսուցչի: Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 29-ն է:
Կոկիո հանրային դպրոցը ներկայումս փնտրում է անգլերենի ուսուցիչ 1-ից 10-րդ դասարանների համար: Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է:
Գոման գյուղը փնտրում է համակարգչային տեխնոլոգիաների ուսուցիչ (1, 3, 4 և 5-րդ դասարաններ): Դիմումներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 17-ը:
Սուլդայի հանրային դպրոցը փնտրում է հատուկ կրթական խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող ուսուցչի և օգնականի: Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է:
Կոթելիա գյուղի դպրոցն ունի ֆիզկուլտուրայի և սպորտի ուսուցչի թափուր աշխատատեղ՝ 6-12-րդ դասարանների համար: Դիմումներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 19-ը:
Արագվայի հանրային դպրոցը փնտրում է բնագիտության ուսուցչի 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանների համար: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 18-ն է: