նորություններ 15 Հոկտեմբերի, 2025 • Վթար Ախալքալաք-Ախալցիխե մայրուղու վրա

Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին՝ Կորխ գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտովթար։ Բախվել են երեք տրանսպորտային միջոց՝ մեկ բեռնատար և երկու մարդատար։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը և փորձագետները։

Տուժողների ընդհանուր թիվը դեռևս անհայտ է։ Ախալքալաքի հիվանդանոց է տեղափոխվել մեկ տուժող՝ ձեռքի կոտրվածքով։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, շարունակվում են հետագա հետազոտությունները։

Ինչպես Վրաստանի ներքին գործերի նախարարությունից Jnews-ին հայտնեցին, գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝