նորություններ 15 Հոկտեմբերի, 2025 • Քութայիսիի օդանավակայանում բռնագրավվել է չհայտարարագրված ոսկու մեծ խմբաքանակ

Հոկտեմբերի 1-ից 15-ը Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները Քութայիսիի օդանավակայանի մաքսային անցակետում գրանցել են օրենքի խախտման չորս դեպք։

Կասկածի հիման վրա Վրաստանի քաղաքացիների և նրանց ուղեբեռի մանրակրկիտ խուզարկության ժամանակ մաքսային ծառայողները հայտնաբերել են մոտ 400 գրամ չհայտարարագրված ոսկե զարդեր և մետաղադրամներ։

Մաքսանենգ ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 85 027 լարի։

Երկու խախտողների դեմ հարուցված գործի նյութերը փոխանցվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։

Եվս երկու քաղաքացի տուգանվել է 25 409 լարիով՝ համաձայն Մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝