Նախատեսվող օրենսդրական փոփոխությունների համաձայն` Վրաստանի Ներքին գործերի նախարարության պահանջով` դադարեցվող հավաքին կամ ցույցին մասնակցելը, առաջին հերթին, կհանգեցնի մինչև 60 օր վարչական կալանքի։ Այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան։
Նրա խոսքով՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախատեսված փոփոխությունների համաձայն՝ մինչև 60 օր վարչական կալանք կկիրառվի նաև նրանց նկատմամբ, ովքեր հավաքույթի ժամանակ կրում են զենք, հրավառություն կամ այնպիսի առարկաներ, որոնք կարող են օգտագործվել ուրիշների կյանքին և առողջությանը վնաս հասցնելու համար։