նորություններ 21 Հոկտեմբերի, 2025 • Ե՞րբ կավարտվի ՆԳՆ գործակալության Ախալքալաքի սպասարկման կենտրոնի վերանորոգումը

Այս տարվա մայիսի 30-ից ՆԳՆ գործակալության Ախալքալաքի սպասարկման կենտրոնը չի գործում։ Պատճառն այնտեղ իրականացվող վերանորոգման և վերակառուցման աշխատանքներն են։ Ախալքալաքի և մունիցիպալիտետի բնակիչներն արդեն 5 ամիս է չեն կարողանում օգտվել գործակալության ծառայություններից։

Վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Վրաստանի Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունը    2025 թվականի փետրվարի 27-ին հայտարարել էր էլեկտրոնային մրցույթ, որի սկզբնական արժեքը կազմում էր 1, 413, 814.00 լարի։

Մրցույթին մասնակցել է 2 ընկերություն՝ ՍՊԸ «Պերսպեքտիվան»  և ՍՊԸ  «NEW PALACE»-ը։ Հաղթել է ՍՊԸ «Պերսպեքտիվան»՝ 1, 311, 844.00 լարիով։ Ախալքալաքում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված ծախսը կազմում է 796,425.79 լարի, իսկ Ախալցիխեում՝ 515,418.21 լարի։

Ընդհանուր՝ Ախալքալաքում և Ախալցիխեում աշխատանքները կատարելու համար, ըստ պայմանագրի 135 օր է հատկացված։ Այդ թվում՝ 75 օր Ախալցիխեում և 60 օր Ախալքալաքում աշխատելու համար։ Պայմանագիրը կնքվել է՝ 2025 թվականի մայիսի 5-ին։

ngn, remont

Ըստ պայմանագրի՝ սկզբից պետք է վերակառուցման աշխատանքներ իրականացվեին Ախալքալաքի գործակալության տարածքում, Այնուհետև Ախալցիխեի գործակալության տարածքում։

axalqalaq, ngn, remont

Պայմանագրում նշված ժամկետը լրացել է, իսկ Ախալքալաքի մասնաշենքում աշխատանքները դեռ ավարտված չեն։ Աշխատանքների ավարտման ժամկետների և այլ հարցերի հետ կապված Jnews-ը դիմեց «Պերսպեքտիվա» ընկերության մենեջեր Բեքա Ծիկլաուրիին։ Վերջինս վստահեցրեց, որ շուտով շինաշխատանքներ ամբողջությամբ կավարտեն։

«Ամենաուշը՝ մոտ մի 10 օրվա մեջ կավարտենք», —  ասաց «Պերսպեքտիվա» ընկերության մենեջեր Բեքա Ծիկլաուրին։

Մենեջերը նշեց, որ Ախալքալաքի շինարարական աշխատանքներին զուգահեռ աշխատանքներ են իրականացվել նաև Ախալցիխեում։

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ պայմանագրում նշված ժամանակահատվածում չեն ավարտել աշխատանքները, նա ասաց․ «Կային որոշակի պատճառներ և տեխնիկական խնդիրներ»։

Նշեն, որ Ախալքալաքի սպասարկման կենտրոնում  կատարվ են մի շարք աշխատանքներ ՝ ամբողջական կապիտալ վերանորոգում, ասֆալտապատման աշխատանքներ, շինության ներսի և ճակատային մասի վերանորոգում և այլն։

Մինչ Կենտրոնում աշխատանքների դադարեցումը, Ախալքալաքի բնակիչները կենտրոնի սպասարկման ծառայություններից օգտվել միայն ուրբաթ օրերին։ Թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում նոր վերանորոգված Սպասարկման կենտրոնում, կհրապարակենք այն գործելուց հետո։ Իսկ մինչ այդ Ախալքալաքցիները ստիված են ժամանակ ու միջոցներ ծախսել և հասնել մինչև Ախալցիխե իրենց վարորդականը փոխելու կամ մեքենան սեփականաշնորհելու, ինչպես նաև այլ ծառայություններից օգտնվելու համար։

Այս թեմայով՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝