Այսօր Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Սվետիցխովլոբան (Մցխեթոբա)։ Այս առիթով եկեղեցիներում պատարագներ են մատուցվում։
Տոնի առթիվ Սվետիցխովելիի եկեղեցում, որը գտնվում է Մցխեթայում, մատուցվում է տոնական Սուրբ Պատարագ։
Սվետիցխովլոբայի տոնը կարևորագույն տոներից է Վրաստանում, նշվում է տարեկան երկու անգամ՝ հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին: Այս տոնը նշվում է Մցխեթա քաղաքում։ Տոնակատարության կապակցությամբ Մցխեթայում հավաքվում են հազարավոր ուխտավորներ և զբոսաշրջիկներ, այնտեղ անցկացվում են համերգներ և տոնավաճառներ:
Մցխեթա քաղաքում գտնվող Սվետիցխովելիի եկեղեցին Վրաց Ուղղափառ եկեղեցու կենտրոնն է` Մայր տաճարը, որը նաև համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի նստավայրն է: Պատմական աղբյուրներում նշվում է, որ հենց այստեղ են թաղվել Քրիստոսի հանդերձները:



