Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ևս մեկ անձի են ձերբակալել հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։
Այս տեղեկատվությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ մինչ օրս ձերբակալվել է ընդհանուր առմամբ 45 մարդ։
«Հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են ևս մեկ անձի՝ 1987 թվականին ծնված քաղաքացի Ա.Ս.-ին։ Մինչ օրս ձերբակալվել է ընդհանուր առմամբ 45 մարդ։
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 317-րդ, 222-րդ, 225-րդ և 187-րդ հոդվածներով», — ասվում է հայտարարության մեջ։