նորություններ 10 Հոկտեմբերի, 2025 • Վրաստանում մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ անվճար պատվաստումները

Վրաստանում սկսվել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ իմունիզացիայի պետական ծրագրի շրջանակում Վրաստանը ձեռք է բերել ֆրանսիական արտադրության, չորս բաղադրիչով (SANOFI WINTHROP INDUSTRIE-ի VaxigripTetra) սեզոնային գրիպի դեմ 200 000 դեղաչափ պատվաստանյութ, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված պատվաստանյութերից է։

«Պատվաստանյութը հարմարեցված է այն շտամներին, որոնց շրջանառությունը կանխատեսվում է գրիպի սեզոնի ընթացքում։ Հատկապես կարևոր է պատվաստումը բարձր ռիսկային խմբում գտնվող/քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար, քանի որ որոշ մարդկանց համար գրիպը կարող է դառնալ վտանգավոր հիվանդություն։

Պատվաստումը հնարավոր է բժշկական այն հաստատություններում և պոլիկլինիկաներում, որոնք տրամադրում են պատվաստման ծառայություն, վեց ամսականից սկսած, և շահառուների համար ամբողջությամբ անվճար է», – նշված է առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝