Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության տվյալներով՝ ոստիկանությունը 35-ամյա Թբիլիսիի բնակչից, ով նախկինում ունեցել է դատվածություն, առգրավել է մեծ քանակությամբ հալյուցինոգեն սունկ և մարիխուանա։
«Բնակարանից առգրավվել է տարբեր չափերի երեսուն ապակե բանկա, որոնք պարունակում էին թմրանյութեր, պսիլոցիբին սունկ և չորացրած մարիխուանա», — հայտնել է նախարարությունը։
Այլ գտածոների թվում են կանեփի ինը թուփ պարունակող գրոուբոքս, ինչպես նաև թմրանյութերի փաթեթավորման և չափածրարման համար անհրաժեշտ նյութեր։
Տղամարդը ձերբակալվել է մեծ և առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահման, թմրանյութեր պարունակող բույսերի ապօրինի ցանքի և կուլտիվացիայի, ինչպես նաև մարիխուանայի ապօրինի վաճառքին հանցակից լինելու մեղադրանքներով։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Աղբյուրը՝ NewsGeorgia