Հասարակություննորություններ 9 Հոկտեմբերի, 2025 • 23 784 մարդ արդեն օգտվել է կուտակային կենսաթոշակից

Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամը հրապարակել է վիճակագրական տվյալներ։ Այս տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների թիվը կազմել է 1 676 000: Նրանցից 23 784 մարդ արդեն օգտվել է կուտակային կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքից՝ ստանալով 105.8 միլիոն լարի վճարումներ։

Հիմնադրամի տվյալներով՝ կենսաթոշակային ակտիվների արժեքը կազմում է 7.7 միլիարդ լարի, իսկ ստացված եկամուտը գերազանցել է 2.0 միլիարդ լարին։

Հիմնադրամը նաև հրապարակել է իր ներդրումային պորտֆելների արդյունքները 2025 թվականի սեպտեմբերի համար։

«Սեպտեմբերը տարվա երկրորդ ամենահաջող ամիսն էր Կենսաթոշակային հիմնադրամի պորտֆելների համար։ Այս դրական միտումը պայմանավորված էր միջազգային ֆոնդային շուկաների ուժեղ աճով, որին նպաստել են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի իջեցումը և կայուն աշխարհաքաղաքական իրավիճակը։

Դինամիկ պորտֆելը, որն ունի միջազգային բաժնետոմսերի ամենամեծ բաժինը, սեպտեմբերին աճել է 2.56%-ով, մինչդեռ բալանսավորված և պահպանողական պորտֆելներn աճել են համապատասխանաբար 1.98%-ով և 1.47%-ով։

Տարվա սկզբից ի վեր բոլոր երեք պորտֆելների եկամտաբերությունը մնում է բարձր.

• Դինամիկ՝ 12.0%

• Բալանսավորված՝ 10.3%

• Պահպանողական՝ 8.9%

Հարկ է նշել, որ դինամիկ պորտֆելը տարեկան եկամտաբերությամբ առաջատարն է մնացել 2023 թվականի օգոստոսի 6-ին ստեղծվելուց ի վեր՝ հասնելով 14.5%-ի, մինչդեռ բալանսավորված և պահպանողական պորտֆելների եկամտաբերությունը համապատասխանաբար կազմում է 13.2% և 11.9%։

Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամի ակտիվները սեպտեմբերի վերջ գերազանցել են 7.7 միլիարդ լարին, իսկ ստացված եկամուտը հասել է 2.0 միլիարդ լարիի», — նշվում է հիմնադրամի հրապարակված տվյալներում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝