Հասարակություննորություններ 8 Հոկտեմբերի, 2025 • Նախկին «15-րդ ավանի» զբոսայգու շինարարությունը գրեթե ավարտված է

Նախկին «15-րդ զինվորական ավանի» զբոսայգում ընթանում են ավարտական աշխատանքները։

Հսկայական մետաղական մասեր, բետոնե նստարաններ, մի քանի վայրերում սիզամարգերի գլանափաթեթներ, տնկված ծառեր և թփեր… շինարարներն ավարտում են մնացած աշխատանքները։ Ինչպես նրանք ասացին՝ նախագիծը կավարտվի մոտ մեկ շաբաթից, չնայած նախկինում հայտարարվել էր, որ այն կավարտվի սեպտեմբերի վերջ, իսկ հետո նախագծի ավարտին ավելացրել էին ևս մեկուկես ամիս։

15 gorodok - 1

Շինարարների խոսքերով՝ մարզադաշտը դեռ պետք է ծածկվի խոտով, պետք է ծածկվեն տաղավարները, և կան մի քանի այլ անավարտ աշխատանքներ, բայց ընդհանուր առմամբ զբոսայգին գրեթե պատրաստ է։

Նշենք, որ նախկին թիվ 15 զինվորական ավանում զբոսայգի կառուցման երկամյա նախագիծը սկսվել է բազմահարկ և շրջակա բնակելի շենքերի բնակիչների գրավոր խնդրանքով։ Նամակում բնակիչները նշել են, որ հսկայական տարածքը լքված վիճակում է, իսկ ճոճանակները խորհրդային ժամանակների են, ինչի պատճառով երեխաները խաղալու տեղ չունեն։ Արդյունքում, Ախալքալաքի քաղաքապետարանը ֆինանսավորում հայցեց զբոսայգու նախագծի իրականացման համար, և սակրեբուլոն հաստատեց միջոցների հատկացումը։

15 gorodok - 1

Զբոսայգու նախագծի իրականացման մրցույթը հայտարարվել էր անցյալ տարվա օգոստոսի 6-ին։ Այս նախագծի գումարը կազմում էր 1 138,507 լարի, նախագիծը պետք է իրականացվեր 2 տարվա ընթացքում (2024թ.՝ 300,000 լարի, 2025թ.՝ 838,507 լարի): Մրցույթը շահել էր Ախալցիխեի «Ճանապարհաշինության №2 վարչություն» ՍՊԸ-ն՝ 1,104,352 լարիով։ Աշխատանքները պետք է ավարտվեին պայմանագրի ստորագրման օրվանից 190 օրվա ընթացքում։ Համաձայնագիրը ստորագրվել էր 2024 թվականի հոկտեմբերի 9-ին։

15 gorodok - 1

Մրցութային փաստաթղթերից ելնելով այս տարածքում ենթադրվում է կառուցել հեծանվային արահետ, փոքր ֆուտբոլի դաշտ, մարզահրապարակ, մանկական խաղահրապարակ, կայանատեղի, հանգստի գոտիներում դեկորատիվ նստարաններ՝ սիզամարգով, ապաստարաններ, տարբեր հետաքրքիր բույսեր և լուսավորություն։

Հիշեցնենք, որ այս վայրում զբոսայգի կառուցելու համար հեռացվել են երկաթից ավտոտնակները և այլ չարտոնված շինությունները։

Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ախալքալաքում վերականգնվել և կառուցվել է 8 զբոսայգի և պուրակ։ Այս պահին ևս 2-ը կառուցման փուլում են, իսկ 1-ը՝ տենդերային փուլում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝