Վրաստանի դատախազությունը հայտարարել է Թբիլիսիի բնակչի ձերբակալության մասին, որն իր ծանոթներին շանտաժի է ենթարկել ինտիմ լուսանկարներով։
Տուժողներից մեկն անչափահաս է։ Հետաքննիչների տվյալներով՝ մեղադրյալն անօրինական կերպով պահպանել է իրեն Instagram-ի հաղորդագրությունների միջոցով ուղարկված ինտիմ լուսանկարներն ու տեսանյութերը։
Դատախազությունը չի նշել տուժողների ընդհանուր թիվը՝ նշելով միայն, որ նրա բջջային հեռախոսում հայտնաբերվել են նրանց անձնական կյանքի գաղտնիքները պարունակող տասնյակ ֆայլեր։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 157-րդ հոդվածի 1-ին մասով՝ անձնական կյանքի գաղտնիքի ապօրինի ձեռքբերում, պահպանում և տարածում։ Այս հանցագործությունը նախատեսում է մինչև յոթ տարի ազատազրկում։
Մեղադրող կողմը միջնորդում է նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանքը։
Աղբյուրը՝ Newsgeorgia