նորություններ 7 Հոկտեմբերի, 2025 • Եվրոպական խորհրդարանը կողմ է արտահայտվել առանց վիզայի ռեժիմի վերացման պարզեցմանը

Եվրոպական խորհրդարանը քվեարկել է վիզայի ազատականացման կասեցման ընթացակարգի պարզեցման օգտին։ Նոր ընթացակարգին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 518 պատգամավոր, դեմ են քվեարկել 96-ը և ձեռնպահ` 24-ը։

Վիզայի ազատականացման կասեցման ընթացակարգի պարզեցումը պայմանավորված է մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և միջազգային իրավունքի խախտումներով։

Նոր ընթացակարգը վերաբերում է 61 երկրների, որոնց քաղաքացիները ներկայումս կարող են կարճ ժամանակահատվածով առանց վիզայի ճանապարհորդել Շենգենյան գոտու տարածքում։

Վիզայի ազատականացման կասեցման պարզեցման վերաբերյալ հաջորդ քվեարկությունը տեղի կունենա Ընդհանուր գործերի խորհրդում նոյեմբերի 17-ին։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում քննարկվում է նաև Վրաստանի վիզայի ազատականացման կասեցման հարցը՝ ի պատասխան ակնհայտ ժողովրդավարական հետընթացի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝