նորություններ 8 Հոկտեմբերի, 2025 • Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին երթևեկության հատուկ ռեժիմ կգործի

Հոկտեմբերի 7-ից դեկտեմբերի 6-ը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու որոշակի հատվածում կսահմանվի երթևեկության հատուկ ռեժիմ։

Մասնավորապես, Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ՝ Ստեփանծմինդա-Գվելեթի հատվածում շինարարական աշխատանքների և ճանապարհային անվտանգության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ է փորման աշխատանքներ կատարել միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 126-րդ կմ-ում, որի համար 2025 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 6-ը նշված ավտոմայրուղու երթևեկությունը կսահմանափակվի ամեն օր ժամը 06:00-ից մինչև 10:00-ն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝