նորություններ 7 Հոկտեմբերի, 2025 • Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախնական կազմը

Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն կազմված կլինի բացառապես «Վրացական երազանքի» ներկայացուցիչներից, քանի որ մյուս կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել 4%-ոց ընտրաշեմը: Jnews-ը ներկայացնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հնարավոր կազմը: Նինոծմինդայի մունիցիպալիտետի նոր Սակրեբուլոն կազմված կլինի 26 պատգամավորից:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է երեք կուսակցություն: Այս կուսակցություններից 4%-ոց ընտրաշեմը հաղթահարել է միայն «Վրացական երազանքը»: Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն, ինչպես Ախալքալաքի սակրեբուլոն, կլինի միակուսակցական, կազմված է բացառապես «Վրացական երազանքի» պատգամավորներից:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորների ընդհանուր թիվը 26 է, որոնցից 11-ը ընտրված են միամանդատ ընտրատարածքներում, իսկ 15-ը՝ համամասնական ցուցակի թեկնածուներն են։

Jnews-ը ներկայացնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հնարավոր կազմը։

Համամասնական ցուցակի առաջին 15 թեկնածուները են․

Վահան Արոյան
Ջեմալի Խմալաձե
Յասոն Նազգաիձե
Բաբկեն Անանիկյան
Գարուշ Արզումանյան
Մուխամեդ Բերիձե
Մելս Ղազարյան
Ռազմիկ Դարբինյան
Էդիկ Ալվանջյան
Վահե Հովհաննիսյան
Արթուր Կրմաջյան
Արտյոմ Պոդողլյան
Հովսեփ Նորսոյան
Ռամազ Բերիձե
Էկա Անթաձե

Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թեկնածուներն են.

Շիրազ Խոդիկյան
Տիգրան Մադոյան
Գեւորգ Իսոյան
Մանուկ Առաքելյան
Եգոր Քոթոյան
Սերգեյ Ադումյան
Արարատ Չապանյան
Արա Մանասյան
Առնակ Հախվերդյան
Վաղինակ Արզումանյան
Թումաս Ջաղացպանյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝