Հասարակություննորություններ 7 Հոկտեմբերի, 2025 • Ախալքալաքի սակրեբուլոյում սկզբնապես կունենա երեք կին պատգամավոր

ՏԻՄ ընտրություններից հետո Ախալքալաքի Սակրեբուլոյի կազմում կարող է հայտնվել միայն երեք կին պատգամավոր, ինչը կանանց ներկայացվածությունն Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում կնվազեցնի մոտ 58%-ով։
Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի վերջին երկու գումարումների ընթացքում դրա կազմում փոփոխություններ են եղել: 2017 թվականին ընտրվել է երկու կին, իսկ 2021 թվականին՝ յոթը։ Նրանք բոլորը ներկայացնում էին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, չնայած սակրեբուլոյի նախորդ գումարումներում գենդերային քվոտաների և ընդդիմության առկայությանը։ Հոկտեմբերի 4-ի ընտրություններից հետո Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն կրկին ամբողջությամբ կազմված կլինի «Վրացական երազանքի» պատգամավորներից, սակայն այս անգամ ո՛չ քվոտաներ, ո՛չ էլ ընդդիմություն չի եղել։

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն ունի 38 պատգամավոր, որոնցից 23-ն ընտրվել են միամանդատ ընտրատարածքներում, իսկ մնացած 15-ը՝ կուսակցական ցուցակներով։ Կուսակցական ցուցակներով ընտրվածների թվում են Նանա Աղդգոմելաձեն (11-րդ տեղ) և Կարինե Քաչոտյանը (14-րդ տեղ)։

Միամանդատ ընտրատարածքի պատգամավորների շարքում կա ևս մեկ կին՝ Աննա Ղևենյանը, որն ընտրվել է Տուրցխի միամանդատ ընտրատարածքից։ Եվս երեք կին ընդգրկված էին համամասնական կուսակցական ցուցակների ոչ անցողիկ տեղերում՝ 17-րդ, 21-րդ և 23-րդ։

Նոր գումարման խորհրդարան մտած երեք կին պատգամավորներն էլ նախկինում ևս պատգամավորներ էին։

Հիշեցնենք, որ կուսակցությունները պարտավոր էին 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների իրենց ցուցակներում ներառել ավելի շատ կանանց, քանի որ այդ ժամանակվա կանոնակարգը պահանջում էր, որ յուրաքանչյուր երրորդ թեկնածու լինի հակառակ սեռի ներկայացուցիչ։ Այսպիսով, Ջավախքի 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրակարգով առաջադրված 493 թեկնածուներից 223-ը կանայք են եղել։  Բացի այդ, 53 թեկնածու առաջադրվել է միամանդատ ընտրատարածքներում, այդ թվում՝ յոթը կանայք։ Քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է վեց թեկնածու, այդ թվում՝ մեկը կին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝