Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Նախնական արդյունքների համաձայն, Ախալքալաքի Սակրեբուլոյում ներկայացված կլինեն միայն «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները, քանի որ մյուս կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել 4%-ոց ընտրաշեմը: Jnews-ը ներկայացնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի նոր գումարման Սակրեբուլոյի հնարավոր կազմը, որը կունենա 38 պատգամավոր:
Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցել է չորս կուսակցություն։ Այս կուսակցություններից ոչ մեկին, բացի «Վրացական երազանք»-ից, չի հաջողվել հաղթահարել 4%-ոց ընտրաշեմը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն կլինի միակուսակցական։
Ախալքալաքի մունիցիպալիտետի նորակազմ Սակրեբուլոն կունենա 38 պատգամավոր, որոնցից 23-ը կընտրվեն մեծամասնական համակարգով, իսկ մնացած 15-ը՝ կուսակցական ցուցակներով։
«Վրացական երազանք» կուսակցության ցուցակի առաջին 15 թեկնածուները, որոնք կմտնեն Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլո.
1. Ռուբեն Պալյան
2. Նաիրի Իրիցյան
3. Գայոզ Լոմսաձե
4. Արմեն Մառանգոզյան
5. Հարություն Կջանյան
6. Ստեփան Մարգարյան
7. Գիա Մելիքիձե
8. Վոլոդյա Յայլոյան
9. Գիորգի Պետրոսյան
10. Սարգիս Ուզունյան
11. Նանա Աղդգոմելաձե
12. Գագիկ Գաբրիելյան
13. Էդգար Լագզյան
14. Կարինե Կաչոտյան
15. Արարատ Այվազյան
Ախալքալաքի մունիցիպալիտետի 23 մեծամասնական ընտրատարածքներում ընտրվել են «Վրացական երազանքի» հետևյալ թեկնածուները՝ Կարապետ Պալոյան, Հակոբ Չախմախչյան, Սիփան Շիպակցյան, Գրիգոր Կարագեբակյան, Նաիրի Մելտոնյան, Ալբերտ Մանուշյան, Խվիչա Նաթենաձե, Հովիկ Մուրադյան, Գենադի Էլիզբարյան, Սամվել Մանուկյան, Անզոր Ղավրելիշվիլի, Ուշանգի Օքրոաձե, Գոչա Շավաձե, Աննա Ղևենյան, Մամուկա Մարկոիձե, Սարգիս Մելիքյան, Սողոմոն Ասլանյան, Արամայիս Զաքարյան, Աշոտիկ Եղունյան, Համլետ Մովսիսյան, Վաղարշակ Առաքելյան, Հրաչյա Մովսեսյան, Նվեր Մոսոյան:
Նշենք, որ նրանցից մեծամասնությունը ներկայիս Սակրեբուլոյի անդամներ են։