նորություններ 6 Հոկտեմբերի, 2025 • Քվեարկության արդյունքներն Ախալքալաքում և Նինոծմինդայում

Նախնական հաշվարկներով, հոկտեմբերի 4-ին, Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում, հաղթել է «Վրացական երազանք» կուսակցությունը: Ջավախքում, ինչպես ամբողջ երկրում, նա ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը: Ախալքալաքում «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 97.0041%-ը, իսկ Նինոծմինդայում՝ 98.323%-ը:

Ախալքալաքի մունիցիպալիտետում, 63 ընտրատեղամասի արդյունքների մշակումից հետո, «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 21 012 ձայն կամ 97.0041%:

«Վրաստանի հայրենասերների դաշինքը» ստացել է 60 ձայն (0.277%):

«Ուժեղ Վրաստան – Լելո, ժողովրդի համար, ազատության համար» կուսակցությունը ստացել է 490 ձայն (2.262%):

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը ստացել է 99 ձայն (0.457%):

Ախալքալաքի մունիցիպալիտետում հոկտեմբերի 4-ի ընտրություններին գրանցված էր 37,287 ընտրող։

Ելնելով այս տվյալներից և նրանից, որ անցողիկ շեմը սակրեբուլոյում 4% է, ապա Ախալքալաքի սակրեբուլոյում կլինեն միայն «Վրացական երազանքի» ներկայացուցիչները։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցված էր 20,504 ընտրող։ Այստեղ, 35 ընտրատեղամասի ձայների հաշվարկից հետո, 11 725 ձայնով (98.323%) նույնպես առաջատար է «Վրացական երազանք» կուսակցությունը։

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը ստացել է 74 ձայն (0.621%), իսկ «Ժողովրդական կառավարություն» կուսակցությունը՝ 126 ձայն (1.057%)։

Նինոծմինդայի սակրեբուլոն նույնպես ամբողջությամբ կազմված կլինի «Վրացական երազանք» -ի պատգամավորներից։

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում մասնակցությունը կազմել է մոտավորապես 58%։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝