նորություններ 6 Հոկտեմբերի, 2025 • Թբիլիսիում բողոքի ցույցի կազմակերպիչներին մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի դատախազության տվյալներով, մեղադրանք է առաջադրվել 5 անձի՝ խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու, ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտ զավթելու փորձ կատարելու, Վրաստանի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու և պետական ​​իշխանությունը տապալելու կոչերի համար։

Վրաստանի քրեական օրենսգրքի 19-222 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով (ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտները խմբով զավթելու և շրջափակելու փորձ), 225 հոդվածի 1-ին մասով (խմբային բռնության կազմակերպում և ղեկավարում)
317 հոդվածով (Վրաստանի սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու և պետական ​​իշխանությունը տապալելու կոչ) մեղադրանք է առաջադրվել Մուրթազ Զոդելավային, Պաատա Բուրճուլաձեին և Իրակլի Նադիրաձեին։

Վրաստանի քրեական օրենսգրքի 19-222 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով (ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտները խմբով զավթելու և շրջափակելու փորձ), 225 հոդվածի 1-ին մասով (խմբային բռնության կազմակերպում և ղեկավարում) մեղադրանք է առաջադրվել Լաշա Բերիձեին։

Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով (խմբային բռնության կազմակերպում) մեղադրանք է առաջադրվել Պաատա Մանջգալաձեին։

Նշենք, որ Ներքին գործերի նախարարությունում քրեական գործի քննությունը շարունակվում է հանցագործությանը մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու նպատակով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝