նորություններ 6 Հոկտեմբերի, 2025 • Ոսկու գինը համաշխարհային շուկաներում նոր ռեկորդ է սահմանել

Ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել համաշխարհային շուկաներում։ Մասնավորապես, բորսաներում մեկ ունցիայի գինը վերջին առևտրային նստաշրջանի ավարտին հասել է 3 887 դոլարի։

Հատկանշական է, որ ընդամենը մեկ ամսում գրանցվել է 8.3% աճ, իսկ տարվա ընթացքում թանկարժեք մետաղը գրանցել է 45% գնաճ։

Ըստ Trading Economics-ի՝ ոսկու գների աճը պայմանավորված էր ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնելու որոշմամբ և այն սպասումներով, որ մինչև տարեվերջ տոկոսադրույքը կնվազի ևս 25 բազային կետով։

Բացի այդ, թանկարժեք մետաղի գնի բարձրացմանը նպաստող մեկ այլ գործոն է աշխարհաքաղաքական լարվածությունը, որի դեմ ներդրողները փնտրում են անվտանգ ապաստան ոսկու տեսքով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝