Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 11 725 ձայն (98.323%): «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը ստացել է 74 ձայն (0.621%), իսկ «Ժողովրդական կառավարություն» կուսակցությունը՝ 125 ձայն (1.057%):
Նինոծմինդայի մունիցիպալիտետում երկու մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել էին «այլընտրանքային» մեծամասնական պատգամավորներ թեկնածուներ: Jnews-ի լրագրողները եղել են երեք ընտրատեղամասում, որտեղ ընտրողները կարող էին ընտրել մեծամասնական պատգամավորների, ինչը նշանակում է, որ «Վրացական երազանքի» թեկնածուից բացի կար ևս մեկ թեկնածու: Պետք է նշել, որ Ջավախքում միայն երկու մեծամասնական ընտրատարածքներում էին առաջադրվել պատգամավորի թեկնածուներ, որոնք «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուներ չէին: Մնացած ընտրատարածքներում կային մեկական թեկնածուներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր իշխող կուսակցությունը:
Դրանց թվում է Գորելովկա գյուղը (թիվ 12 ընտրատեղամաս), որտեղ այցելել են Jnews-ի լրագրողները: Այստեղ ընտրողներն ընտրություն են կատարել երկու թեկնածուների միջև՝ իշխող կուսակցությունից Արարատ Չապանյանի և «Ժողովրդական կառավարություն» կուսակցությունից Ավթանդիլ Նակաիձեի: Գորելովկայում է գտնվում հինգ ընտրատեղամասերից մեկը թիվ 5 մեծամասնական ընտրատարածքում:
12-րդ ընտրատեղամասում «Ժողովրդական կառավարություն» կուսակցության մեծամասնական թեկնածու Ավթանդիլ Նակաիձեն ստացել է 12 ձայն (2.778%): Նա ստացել է՝
13-րդ ընտրատեղամասում՝ 8 ձայն (8.421%),
14-րդ ընտրատեղամասում՝ 0 ձայն,
15-րդ ընտրատեղամասում՝ 0 ձայն,
16-րդ ընտրատեղամասում՝ 45 ձայն (33.333%),
17-րդ ընտրատեղամասում՝ 1 ձայն (1.333%):
«Վրացական երազանքի» թեկնածու Արարատ Չապանյանը 12-րդ ընտրատարածքում ստացել է 420 ձայն (97.222%): Նա ստացել է՝
13-րդ ընտրատեղամասում՝ 87 ձայն (91.579%),
14-րդ ընտրատեղամասում՝ 214 ձայն (100%),
15-րդ ընտրատեղամասում՝ 66 ձայն (100%),
16-րդ ընտրատեղամասում՝ 90 ձայն (66.667%),
17-րդ ընտրատեղամասում՝ 74 ձայն (98.667%):
Թիվ 12 ընտրատեղամասում գրանցվել էր 703 ընտրող, և տրամադրվել էր 650 քվեաթերթիկ։ Ժամը 12:00-ի դրությամբ քվեարկել էր 212 ընտրող, իսկ ժամը 17:00-ի դրությամբ՝ 348։ Ընդհանուր առմամբ քվեարկել էր 462 ընտրող։ Քսաներեք քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։
Կուսակցական ձայները՝
Թիվ 14 «Ժողովրդական կառավարություն»՝ 10 ձայն (2.278%),
Թիվ 25 «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 4 ձայն (0.911%),
Թիվ 41 «Վրացական երազանք»՝ 425 ձայն (96.811%)։
Երկու մեծամասնական թեկնածուներ առաջադրվել են նաև թիվ 9 մեծամասնական ընտրատարածքում: Jnews-ի լրագրողներն այցելել են նաեւ այս ընտրատարածքի երկու ընտրատեղամաս՝ թիվ 29 (Ախալի Խուլգումո գյուղ) և թիվ 31 (Փարավանի գյուղ):
Ընտրություններին մասնակցել են իշխող կուսակցության թեկնածու Մանուկ Առաքելյանը և թիվ 42 անկախ թեկնածու Եղիշե Մկրտչյանը:
Թիվ 29 ընտրատեղամասում անկախ թեկնածու Եղիշե Մկրտչյանը ստացել է 5 ձայն (8.333%): Նա նաև ստացել է.
Թիվ 30 ընտրատեղամասում՝ 1 ձայն (4.348%)։
Թիվ 31 ընտրատեղամասում՝ 9 ձայն (7.031%)։
Վրացական երազանքի թեկնածու Մանուկ Առաքելյանը թիվ 29 ընտրատեղամասում ստացել է 55 ձայն (91.667%)։ Նա նաև ստացել է.
Թիվ 30 ընտրատեղամասում՝ 22 ձայն (95.652%)։
Թիվ 31 ընտրատեղամասում՝ 119 ձայն (92.969%)։
Թիվ 29 ընտրատեղամասում գրանցվել է 131 ընտրող, և ստացվել է 150 քվեաթերթիկ։ Ժամը 12:00-ի դրությամբ քվեարկել էր 15 մարդ, իսկ ժամը 17:00-ի դրությամբ՝ 56։ Ընդհանուր առմամբ քվեարկել է 62 ընտրող։ Երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Կուսակցական ձայները՝
Թիվ 14 «Ժողովրդական կառավարություն» ՝ 1 ձայն (1.667%),
Թիվ 25 «Գախարիան Վրաստանի համար»՝ 0 ձայն (0%),
Թիվ 41 «Վրացական երազանք»՝ 59 ձայն (98.333%)։
Թիվ 31 ընտրատեղամասում գրանցված էր 230 ընտրող, և ստացվել էր 200 քվեաթերթիկ։ Ժամը 12:00-ի դրությամբ քվեարկել էր 48 մարդ, իսկ ժամը 17:00-ի դրությամբ՝ 108։ Ընդհանուր առմամբ ձայն էր տվել 131 ընտրող։ Վեց քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։
Կուսակցական ձայները՝
Թիվ 14 «Ժողովրդական կառավարություն» ՝ 2 ձայն (1.6%),
Թիվ 25 «Գախարիան Վրաստանի համար»՝ 0 ձայն (0%),
Թիվ 41 «Վրացական երազանք»՝ 123 ձայն (98,4%)։
Երկու ընտրատեղամասերում՝ Ախալի Խուլգումո և Փարավանի գյուղերում, ընտրական գործընթացը համեմատաբար հանգիստ և պասիվ էր։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի այս հեռավոր գյուղերում ներկա էին միայն «Վրացական երազանքի» դիտորդներ և կրկին իշխող կուսակցության համար աշխատող այլ դիտորդական կազմակերպությունների դիտորդներ։
Գորելովկա գյուղում ընտրական գործընթացը խախտումներով էր ընթանում. քաղաքապետի ներկայացուցիչը ընտրատեղամասում ներկա էր առանց բեյջի (անվանաքարտ): Ավելին, անկախ դիտորդական կազմակերպությունների բացակայության պատճառով հնարավոր էին այնպիսի խախտումներ, ինչպիսիք են պետական պաշտոնյաների կողմից ընտրական գործընթացի մոնիթորինգը, երրորդ կողմի միջամտությունը քվեարկությանը և միակ լրագրողի նկատմամբ ճնշումը: