Ռուսթավելի պողոտայում ընթանում է ավանդական բողոքի ցույցը։ Խորհրդարանի դիմաց, փողոցն արդեն փակվել է։ Գրում է bm.ge-ն ։
Նշենք, որ այսօր բողոքի ցույցի 312-րդ օրն է։ Ցույցի մասնակիցների պահանջները մնում են անփոփոխ։
Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես գնացել էր ցույցին։ Մինչ այդ, Զուրաբիշվիլին հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով հանրությանը դուրս գալ Ռուսթավելի պողոտա։ Նրա խոսքով՝ «Ռուսթավելին այսօր արժանի է պաշտպանության»։