«Ոչ ոք անպատիժ չի մնա, մենք շատ ավելի շատ ռեսուրսներ ունենք մեղավորներին բացահայտելու համար, քան ունեինք նույնիսկ անցյալ տարի, նախանցյալ տարի»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Կոբախիձեի խոսքով, շատ մարդիկ պետք է սպասեն պատժի պետության և իրավապահ մարմինների դեմ իրենց կողմից կատարված բռնության համար։
«Ինչպես գիտեք, մի քանի մարդ արդեն ձերբակալվել է։ Նախևառաջ, սրանք հեղաշրջման փորձի կազմակերպիչներն են։ Ես նաև ուզում եմ բոլորին հիշեցնել, որ ոչ ոք անպատիժ չի մնա։ Մենք շատ ավելի շատ ռեսուրսներ ունենք մեղավորներին բացահայտելու համար, քան ունեինք նույնիսկ անցյալ տարի, նախանցյալ տարի։ Համապատասխանաբար, շատ մարդիկ պետք է սպասեն պատժի պետության և իրավապահ մարմինների դեմ իրենց կողմից կատարված բռնության համար։ Օրենքը նրանց նկատմամբ շատ խիստ կգործի», – ասել է Իրակլի Կոբախիձեն։