նորություններ 5 Հոկտեմբերի, 2025 • Թբիլիսիում, Ռուսթավում, Քութայիսիում, Բաթումիում և Փոթիում քաղաքապետեր են դարձել «Վրացական երազանքի» թեկնածուները

Ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավում, Քութաիսիում, Բաթումիում և Փոթիում քաղաքապետեր են դարձել «Վրացական երազանքի» թեկնածուները։

Մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն՝ Ռուսթավի քաղաքապետ է դարձել Նինո Լացաբիձեն՝ ստանալով ձայների 91,933%-ը (30,962 ձայն):

Ինչ վերաբերում է Քութայիսին, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ քաղաքապետ է դարձել Դավիթ Էրեմեիշվիլին։ Նա ստացել է ձայների 85,649%-ը (37,635 ձայն)։

Բաթումիի քաղաքապետի ընտրություններում Գիորգի Ցինցաձեն ստացել է ձայների 80.616%-ը (42,815 ձայն):

Փոթիի քաղաքապետի ընտրություններում միակ թեկնածուն «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Բեկա Վաչարաձեն էր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նա ստացել է ձայների 100%-ը (14,431 ձայն)։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու Կախա Կալաձեն՝ ստանալով ձայների 71,58%-ը և 213,872 ձայն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝