Հասարակություննորություններ 4 Հոկտեմբերի, 2025 • Ինչպիսի՞ն է ՏԻՄ ընտրություններին ընտրողների ակտիվությունը ժամը 20:00-ի դրությամբ

ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանիի խոսքով՝ 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 438 հազար 116 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 40.93%-ը։
Նրա խոսքով՝ ընտրությունների օրն անցել է հանգիստ և անվտանգ միջավայրում։

Ըստ Իոսելիանիի՝ օրվա ընթացքում ներկայացվել է 24 բողոք, որոնք հիմնականում վերաբերում են լուսանկարահանման և տեսանկարահանման օրենքների խախտումներին, ընտրատեղամասերի կազմակերպմանը, ընտրատեղամասից դուրս ընտրողների գրանցմանը և այլն։

«Ընտրական հանձնաժողովի անդամները շարունակում են աշխատել՝ ապահովելու համար, որ ընտրությունների արդյունքները հնարավորինս շուտ հայտնի դառնան հանրությանը», — ասել է խոսնակը:

Հիշեցնենք, որ այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակասական մոտեցումների ֆոնին։ Ընդդիմության մի հատվածն ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝