Ախալքալաքի №2 ընտրատեղամասում (Թումանյանի անվան դպրոց) դժվարություններ են առաջացել ձայների հաշվարկի հետ կապված։
Ընտրական հանձնաժողովի անդամները մոռացել էին քվեաթերթիկները էլեկտրոնային քվեատուփի մեջ գցել նախքան քվեատուփի ցուցմունքների հրապարակումը։ Ըստ այդմ՝ շարժական քվեատուփից վերցված 75 քվեաթերթիկները չեն կարող հաշվարկվել ընդհանուր վիճակագրության մեջ, դրանք համարվում են անվավեր։
Այժմ հանձնաժողովի անդամները կապ են հաստատում Թբիլիսիից ԿԸՀ ներկայացուցիչների հետ՝ իրավիճակը շտկելու ուղիները պարզելու համար։