Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ժամը 17:00-ի դրությամբ, ամբողջ Վրաստանում քվեարկել է ընտրողների 33.46%-ը, Ախալքալաքում՝ 42.42%-ը, իսկ Նինոծմինդայում՝ 45.49%-ը։
Ախալքալաքում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 38,027։ Անցյալ տարվա համեմատ, այս տարի Ախալքալաքում ընտրողների ակտիվությունն աճել է։
Ժամը 10:00-ի դրությամբ Ախալքալաքում քվեարկել էր 4,107 մարդ (10.8%), ժամը 12:00-ի դրությամբ՝ 8,719 (22.93%), ժամը 15:00-ի դրությամբ՝ 13,848 (36.42%), իսկ ժամը 17:00-ի դրությամբ՝ 16,130 (42.42%)։